ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Անկարան կշարունակի Կատարի հետ հարաբերություններ զարգացնել

Անկարան կշարունակի Կատարի հետ հարաբերություններ զարգացնել
07.06.2017 | 18:10

Անկարան կշարունակի Կատարի հետ հարաբերություններ զարգացնել՝ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա ճիշտ չի համարում Կատարի դեմ պատժամիջոցների որոշումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում համերաշխության ու փոխգործակցության անհրաժեշտությունը, այդ իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ։ Էրդողանն աջակցել է ստեղծված իրավիճակում Կատարի դիրքորոշմանը՝ հավելելով, որ Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը, որ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի երկխոսության ճանապարհով։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ